Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետերբուրգի օդանավակայանից տարհանել են ուղևորներին

Հասարակություն
peter

Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից տարհանել են ուղևորներին. պատճառը տարածքում ռումբի գոյության մասին ահազանգն է։ Այս մասին գրել է «Ֆոնտանկա. ռու» պարբերականը։ Ըստ հրապարակման՝ օդանավակայանը շրջափակված է, սակայն չվերթները չեն հետաձգվել։

ԲիԲի Սի-ի ռուսական ծառայությանը օդանավակայանից հայտնել են, որ տարհանման պատճառը անվտանգության միջոցառումների իրականացումն է։