Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճարկվում է գլխավոր դատախազի պաշտոնակատարի անգործությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dat

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ սեպտեմբերի 16-ը հետաձգվեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, կալանավորված Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքը՝ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի անգործության դեմ: Գլխավոր դատախազի պաշտոնակատարը մերժել է Կարո Եղնուկյանի փաստաբանի բոլոր միջնորդությունները՝ փոփոխելու որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Արմեն Հարությունյանը դատական նիստին չէր ներկայացել: «Գլխավոր դատախազի պաշտոնակատարը չէր կարող ունենալ ավելի կարեւոր գործ, քան այստեղ քննվող իր անգործությունը կամ կոմպետենտությունը: Հետեւաբար, եթե ավելի կարեւոր գործ ունի, քան իր պաշտոնավարման հետ կապված հարցերը, սա եւս ապացուցում է, որ ինքը կոմպետենտ չէ որպես գլխավոր դատախազ»,- հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Դատավոր Արշակ Վարդանյանը խոստացավ հաջորդ դատական նիստին ապահովել լիազորված դատախազի ներկայությունը: Փաստաբանը միջնորդեց ապահովել նաեւ Կարո Եղնուկյանի ներկայությունը: «Ըստ էության, միջնորդությունը հիմնավորված է, ու դատարանը գտնում է, որ դատական հերթական նիստին անհրաժեշտ է ապահովել նաեւ Կարո Եղնուկյանի մասնակցությունը բողոքի քննարկմանը»,- նշեց դատավոր Արշակ Վարդանյանը: Կարո Եղնուկյանը մեղադրվում է տեխնիկայի շարժի մասին տեղեկություն հրապարակելու, մարդկանց Ազատության հրապարակից ՊՊԾ գնդի տարածք տեղափոխելու համար միջոցներ ձեռք առնելու, իրավապահների տարած սննդից թունավորումների առաջացման մասին տեղեկատվություն տարածելու, «Սասնա ծռերին» ռադիոկապով ապահովելու մեջ: