Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Քաղաքականություն
krt

Սեպտեմբերի 7-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման համար ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման հավասար չափանիշների եւ պահանջների սահմանում` ապահովելով կրթության բնագավառի համար գերխնդրի՝ կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի արդյունավետ գործունեությունը:

Ըստ նախարարի` փոփոխություններով պարտադիր է լինելու գոնե մեկ առարկայի համար միասնական քննությունը. իսկ դա կլինի հայոց լեզվի քննությունը: Քննարկվում է նաեւ առաջին հայտի գերակայության հարցը: Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: