Էթիկայի հանձնաժողովը մերժել է ՀՔԱՎ-ի դիմումը
Դեռևս 2016 թ. ապրիլի 24-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ, համաձայն ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի 38-րդ, 46-րդ, 48-րդ հոդվածների, կարգապահական տույժ կիրառելու հարցով: Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում, երբ լրագրող Սիրանուշ Պապյանն արձագանքել էր Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ դիտարկմանը՝ ասելով, որ հանրությունը չի տեսնում այդ բարեփոխումները՝ ոստիկանապետը պատասխանել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»: Հանձնաժողով ներկայացված դիմումով Կազմակերպությունը շեշտել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վիրավորանք և արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն թույլ տալը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին վայել վարքագիծ չէ և համարվում է էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Շարունակությունն՝ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ