Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ 5 խմբակցություններ ստորագրեցին համաձայնագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
YO-LIV-a1

Ազգային ժողովում ստորագրվեց ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիրը: Ինչպես հայտնի է համաձայնագրով նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախքան փաստաթղթի ստորագրումը նշել է. « Ես ցանկանում եմ, որ բոլորն ընկալեն, որ սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների, դրա համար մենք պետք է երկար պայքարենք, սակայն սա լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել ազատ արդար ընտրությունների իրողությունը Հայաստանում»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես կարևորել է ձեռք բերված համաձայնությունը: Ըստ նրա՝ առաջիկայում ևս քայլեր պետք է ձեռնարկվեն ընտրական օրենսգիրքն ավելի բարեփոխելու ուղղությամբ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը փատաթղթի առկայությունը կարևորեց քաղաքական երկխոսության առումով: «Մենք ունենք քաղաքական տարբեր դիրքորոշումներ, ինչը ժողովրդավարության հիմքն է, և այն հանգամանքը, որ մեզ հաջողվել է երկխոսել, սա ամենակարևորն է: