Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Մարգարյանը Եվրոպայի 2016թ չեմպիոնն է

Սպորտ
sport-shtanga

Հայաստանի պատանի ծանրորդ Կարեն Մարգարյանը հաջող է հանդես եկել Լեհաստանում տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Մինչեւ 15 տարեկանների մրցումներում մեր 77 կգ քաշային ծանրորդը երկամարտում ցույց է տվել 280 (130+150) կգ արդյունք եւ գրավել առաջին տեղը: Ի դեպ, նա միաժամանակ բարելավել է Եվրոպայի ռեկորդները՝ պոկում եւ հրում վարժություններում: Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալացի Քրիստիանո Ֆիկոն, որը 13 կգ-ով հետ է մնացել մեր ծանրորդից: Մինչեւ 15 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ 63 կգ քաշային Լիանա Գյուրջյանը երկամարտում ցույց է տվել 3-րդ արդյունքը՝  156 (68+88) կգ: Նշենք, որ մինչ այդ բրոնզե մեդալ էր նվաճել մեր 17-ամյա ծանրորդ Բաբկեն Բագրատյանը (56 կգ):