A
A
Դատարանը մերժեց Արամ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը (տեսանյութ)
Աշխատանքային օրը վաղուց ավարտվել էր, իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի պաշտպանը սպասում էր դատարանի որոշմանը։ 20.20 նա դուրս եկավ մերժման որոշմամբ։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի դիմաց Արամ Մանուկյանին ազատ արձակելու վերաբերյալ։