Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյան. «Եկեղեցու վրի խաչը չեն ֆայմում թողնել»

Քաղաքականություն
Karen-Grigoryan-2

«Մինչեւ էդ քանի հոգի խմած են եղել, որ շտաբի վրա են գնացել, ինչեր են շպրտել շտաբների վրա,  մենք սաղ էդ լուռումունջ հանգիստ տանում ենք: Էդ պորովոկացիաներ են, որոնք իրենք տիրապետում են»,-Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում մրցակից թեկնածու պայքարի մեթոդների մասին այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց թեկնածու Կարեն Գրիգորյանը: Նա տեղյակ է, որ մրցակից թեկնածու Արթուր Թումանյանը, որին վերագրվում է երեկ երեկոյան Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի վրա կրակելու փաստը , վնասվածքներով հիվանդանոցում է: Սակայն, ըստ  գեներալ  Մանվել Գրիգորյանի որդու, դա պատճառ չէ, որ ընտրությունները չեղյալ համարվեն: «Իրենց նպատակը էդ է, ես գիտեմ, որ ես հաղթում եմ: Ես վստահ եմ: Թող ընտրություն լինի, թող ժողովուրդը հակառակն անի: Նպատակն ընդհանրապես էությունը փչացնելն է  էս ամենի, ամեն ինչը հակառակ խնդիր տանելն ա: Եթե ինստիտուցիոնալ ես անում՝ քաղաքապետ, քաղաքապետարան: Առանց ավագանու գնալ ընտրության... Ծրագիր պիտի անես: Գոնե ծրագիրը մի հատ ներկայացնեն: Կխնդրեի իրանց բուկլետը վեր կալեք տենաք, գոնե ծննդյան թիվը, ամիս ամսաթիվը գրա՞ծ ա էդ մարդու: Ասենք, իմ ձեռը մի անգամ ընգել ա, եկեղեցու վրի խաչը չեն ֆայմում թողնել, որ մնա: Էջմիածնի սրբությունը գոնե մնա: Մայր Աթոռը կա, Խաչը չկա: Եթե դու գնում ես հաղթանակի կամ վստահ ես ուժերիդ ու առանց ավագանի ես գնում: Դե ի սկզբանե ասեք, որ մարդն ուզում է իշխանափոխություն»,-ասաց Կարեն Գրիգորյանը: