Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոկտեմբերի 2-ին կօգտագործվեն ընտրախախտումների բոլոր փաթեթները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Tevan-nkar

Նախորդեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման որակն ամենևին չապացուցեց նոր քաղաքական մշակույթի անցնելու իշխանությունների հայտարարությունների անկեղծությունը. համոզված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։ Ըստ նրա՝ թեև մի քանի փոքր համայնքներում իշխանական թեկնածուները պարտվեցին, սակայն Հանրապետական կուսակցությունն ամենևին չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից. «Կառավարության փոփոխությունը տեղի է ունեցել, բայց արդյո՞ք այդ փոփոխությունը ժամանակի ընթացքում կգա հասնի տեղ, որ գոնե մեկ բան փոխվի։ Հասկանալի է, որ ոչ։ Արդյունքները դեռ չեն ցույց տալիս, որ  կան իրական փոփոխություններ, կամ որ այդ իրական փոփոխությունները վաղը գալու են»։ Պարոն Պողոսյանի կարծիքով՝ լուրջ վերահսկողություն անհրաժեշտ է նաև ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլում, երբ քաղաքական ուժերը կպայքարեն նաև Գյումրիում և Վանաձորում։ «Ամսի 2-ին ունենալու ենք շատ թեժ պայքարներ, որտեղ որևէ մեկը չի կասկածում, որ կօգտագործվեն ընտրախախտումների բոլոր փաթեթները, և մենք պետք է պատրաստ լինենք հոկտեմբերի 2-ին պաշտպանել բոլորիս շահերը»,- նշում է Թևան Պողոսյանը։