Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջին գներ ենք դնում, որ էս Հայաստանի մեջ կարողանանք գոյատևել» (տեսանյութ)

Հասարակություն
Siriahajer

Մինչ օրս Սիրիայից Հայաստան են ժամանել շուրջ 20 հազար աիրիահայ, որոնցից 17 հազարը փորձում է հաստատվել Հայաստանում։ Հայաստանում ընտելանալու եւ իրենց արտադրանքը ներկայացնելու համար Սփյուռքի նախարարության աջակցությամբ այսօր կազմակերպվել էր «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում»  բարեգործական ցուցահանդես- տոնավաճառ, որը նվիրված էր Հայաստանի անկախության 25 –ամյակին։ Տոնավաճառի ընթացքում Սիրիահայերը ներկայացրել են այն խնդիրները, որոնց հանդիպում են Հայաստանում։ « Գաթայի ափսեները նորեն 12 հատով կվերցնեին , պատառաքաղները 12 հատով, իսկ Հայաստանում ՝1 հատով, եթե կարողացան»,-ասում է արծաթագործ Լեւոն Քեոշկերյանը։ Նա համեմատում է սիրիական եւ հայկական շուկաները, ընդգծում է՝ իր գործերը բացառապես ձեռքի աշխատանք են եւ բացառապես բարձր կարգի արծաթից։ Հայաստանում շատերի համար դրանք մատչելի չեն։ Սիրիայում խանութ ուներ, իսկ  հաճախորդների պակաս՝ ոչ։ Երեւանում խանութի մասին չի էլ մտածում; «Խանութի պարագան մի քիչ դժվար է, իմ վրաս պետք է ըլլա 2 տեսակի վարձ՝ տունի վարձ, եւ խանութի»։ Ռիտա Մարկոսյանը ուլունքագործությունը Հալեպում է սովորել, սակայն այնտեղ աշխատելու մասին չի էլ  մտածել։ Միայն Հայաստանում է, որ այս արհեստով փորձում է գումար վաստակել։ Ընտանիքի հոգսերը հոգալու համար ամուսնուն օգնել է պետք։ «Երանի ավելի շատ հաճախորդ ըլլա, ավելի մեզի քաջալերեն , մենք ալ կարենանք վաճառենք»,-ասում է ուլունքագործը։ «Եթե մեր ցանկացած արժեքին չափ դնենք, չի վաճառվի։ Միջին գներ կդնենք, որ ժողովուրդը վարժվի, քիչ մընալ մենք փող ստանանք , որ էս Հայաստանին մեջ գոյատեւենք։ Էս տան վարձերը մեզի համար շատ մեծ խնդիր են»,-ասում է հրուշակագործ Դալիթա Դեկիրմենճյանը։ Նա էլ է ընդգծում,  Հալեպում ընտանիքի կարիքները ամուսինն էր հոգում, իսկ Հայաստանում արդեն 3 տարի է աշխատանք չի գտնում։ Հիմա կնոջն է օգնում բիզնեսը զարգացնել։ Աշխատատեղերի բացակայությանը եւ շուկայի փոքր լինելու մասին բոլոր աիրիահայերն են փաստում։  Այդուհանդերձ փորձում են ընտելանալ, վերադառնալու մասին քչերն են մտածում։