Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցավոք, շարունակում ենք զգալ օրենքի գերակայության պակասը»

Քաղաքականություն
raffi

«Ժառանգության» ուղերձը անկախության օրվա կապակցությամբ Այսօր նշվում է 25-րդ տարեդարձը պատմական այն հանրաքվեի, որը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Խորհրդային միությունից Հայաստանի անկախացմանը եւ արդյունավետ ձեւով վերահիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը: Դա հսկայական հպարտության, բայցեւ տեւական պատասխանատվության օր է: Մենք այն տոնում ենք ազգովի՝ ամբողջ աշխարհում, ի մի բերելով մեր ձեռքբերումներն ու թերացումները: Մեր ժողովրդի խիզախությունն ու մեր զինվորների ոգին ազատագրեցին Արցախը եւ պաշտպանեցին մեր սահմանները: Մենք միասին դրեցինք մեր նորացված ազգ-պետության հիմքերը: Ցավոք, մեր Հանրապետությունը, սակայն, շարունակում է զգալ ժողովրդավարության,  մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պակասը: Կեղծված ընտրությունները, էնդեմիկ կոռուպցիան ու քաղաքական բանտարկյալներ ունենալու հին խորհրդային գործելակերպը ցայսօր շարունակվում են: Նման անարդարությունն է, որ հանգեցնում է աղքատության ու արտագաղթի աննախադեպ աճին: Այս իրողությունն անընդունելի է եւ չպետք է առնչվի մեր անկախ պետականության օրհնության հետ: Հայ ժողովուրդն ավելի լավին է արժանի: Նոր՝ իրապես ազատ, արդար եւ ինքնիշխան Հայաստանի կառուցումը մնում է մեր սերնդի մարտահրավերը:   Շնորհավորում ենք:   «Ժառանգություն» կուսակցություն Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ 21 սեպտեմբերի 2016 թ. Երեւան