A
A
Բնակիչներն սպառնում են փակել Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Շենգավիթ համայնքի բնակիչները զգուշացնում են՝ կփակեն Արշակունյաց պողոտան,եթե իրենց հարցը չլուծվի։ Արշակունյաց 278 հասցեում շինարարություն է: Հարակից 6 տները զրկվել են կոմունալ պայմաններից. ոչ ջուր ունեն, ոչ կոյուղուց կարող են օգտվել: Անձամբ կառուցապատողին չեն տեսել, կեսկատակ ասում են՝ պատիվ չենք ունեցել: Փոխարենը դիմել են թաղապետարան: Փողոցի կոյուղու մեջ կիսով չափ ջուր է. եթե անձրև գա, ամբողջը կլցվի փողոց, ապա՝ տներ: Բնակիչները կատակում են՝ գոնե լավ է, որ շինարարությունն արագ տեմպերով է ընթանում: Տիկին Նարինեն լուծման բոլոր ճանապարհներով փորձել է անցնել: Այսօր էլ Ֆեյսբուք-ով նամակ է ստացել. անձամբ քաղաքապետից: Ավելին՝ տեսանյութով