Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանակցություններ են գնում, որ բոլոր ուժերը միանան ԲՀԿ-ին» (տեսանյութ)

Քաղաքականություն
suk

«Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունները եղել են թափանցիկ եւ առանց ընտրախախտումների»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Պետք է շնորհավորենք միմյանց նման ընտրություններ անցկացնելու համար: ՀՀԿ-ն գոհ է արդյունքներից, որովհետեւ 176 համայնքում անցել են ՀՀԿ անդամներ»,-նշեց նա: Հանդիպմանը ներկա՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ հավելեց, որ տարեցտարի ընտրախախտումների համակարգն ավելի է կատարելագործվում. «Երբ խախտումների վերաբերյալ ահազանգեր էինք ստանում, մինչեւ հասնում էինք, ամեն ինչ անհետացած էր լինում»,-նշեց նա՝ ինչին ի պատասխան Սուքիաս Ավետիսյանն ասաց՝ «Գուցե ահազանգնե՞րն էին կեղծ»: «Գուցե ահազանգերն էին կեղծ, իսկ գուցե ինֆորմացիոն տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ միմյանց լսում ենք, այդ իսկ պատճառով չենք հասցնում շատ փաստեր արձանագրել, բայց դա իրավապահ մարմինների գործն է:  Իրավապահ մարմինները պետք է իրենք գործառույթն իրականացնեն, ոչ թե սպասեն, թե երբ մենք հաղորդագրություն կտանք»: Ի դեպ, Լյովա Խաչատրյանը նշեց, որ ԲՀԿ-ն բողոքարկելու է Գյումրիի արդյունքները մի շարք ընտրատեղամասերում: «Կարծում եմ՝  կա հնարավորություն այնտեղ կոալիցիա կազմելու, եթե փոփոխություններ լինեն վերահաշվարկի արդյունքում: Բանակցություններ են գնում, որ բոլոր ուժերը միանան մեզ, բայց դա միայն վերահաշվարկից հետո»,-եզրափակեց նա: