Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունների արդյունքը «Քաղաքացիական պայմանագիրն» ընդունում է ի գիտություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
_-7xB8Lh8q8

Կվերլուծենք պարտության պատճառները. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է կուսակցության վարչության հրաժարականին, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի, դա կուսակցության առողջության նշան է, և եթե կուսակցությունը չի հաջողում ընտրություններում, նշանակում է շատ հարցեր պետք է  վերանայվեն։ «Ընտրությունների արդյունքները 90 տոկոսով ձևավորվել են ընտրողների կատարած քվեարկության հիման վրա»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար  ընտրությունների արդյունքները ՔՊ-ն ընդունում է ի գիտություն։ Ընդդիմության ձախողումներից մեկն էլ այն է, որ անընդհատ խուսափել են այս փաստերի հետ հաշվի նստել. եզրափակում է Նիկոլ Փաշինյանը։