Վիճաբանություն Գյումրու ավագանու նիստին՝ Լևոն Սարգսյանի հարցը քննարկելիս. Առավոտ
Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել 5 հարց քննարկելու համար։ Հարցերից մեկը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերաբերում էր Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն։ Գյումրու ավագանին դեռևս օգոստոսի 12-ին Գյումրու պատվավոր քաղաքացի էր շնորհել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանին, որն էլ հարուցել էր բազմաթիվ գյումրեցիների զայրույթը։ ԳԱԼԱ կուսակցությունն էլ ստորագրահավաք էր սկսել ընդդեմ ավագանու այս որոշման, 1800 քաղաքացի ստորագրել էին՝ ստիպելով ավագանուն նորից քննարկել Լևոն Սարգսյանին այդ կոչումից զրկելու հարցը։ Գյումրու ավագանին դեռ չէր հասել այս հարցին, քննարկում էր օրակարգի առաջին հարցը, երբ ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչները ներս մտան դահլիճ ու Սամվել Բալասանյանին խնդրեցին հրահանգել իր պահակակետի աշխատակիցներին 3-րդ հարկ թողնելու այն քաղաքացիներին, որոնք ուզում են մասնակցել ավագանու նիստին։ Սամվել Բալասանյանը այսօր շատ նյարդային վիճակում էր, սկսեց գոռալ՝ ասելով․ «Քաղաքակրթություն ունեցեք, գնացեք ինչքան քաղաքացի կա, վերև թողեք, տեղ չկա, թող գան իմ հետևում կանգնեն։ Սրանից հետո նախ և առաջ ներողություն խնդրեք»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով