Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր դասագիրք՝ մայրաքաղաքի պարսկերեն ուսումնասիրող դպրոցներին

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-4-1

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով դեսպանի խորհրդական Մաջիդ Մեշքիի հետ աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում  ամփոփվել են  քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի համագործակցության արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պարսկերեն ուսումնասիրող դպրոցներում կատարված  աշխատանքները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԻԻՀ կողմից երևանյան դպրոցներին դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ տրամադրելու վերաբերյալ, նաև  ընթացիկ մի շարք այլ հարցեր: Համագործակցության շրջանակում դպրոցներում պարսկերենի  դասավանդման  դրվածքի բարելավման նպատակով «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրի հետ մշակվեց  համագործակցության նոր ձևաչափ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օրեր անց Երևանի քաղաքապետարանի հ.200 դպրոցում տեղի ունեցավ պարսկերենի  նոր դասագրքի`  «Այբբենարանի» և աշխատանքային տետրի  շնորհանդեսը: Դասագրքերը  կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանի պարսկերեն ուսումնասիրող թվով 6 դպրոցների աշակերտներին:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն