Մեկ տարի ազատազրկում կամ խոշոր տուգանք՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտող անձին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքիՍարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեականգործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողություններիարդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Տիգրան Ահարոնյանը նկատել է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող և իրադարձությունները տեսանկարահանող լրագրող Հ. Մովսիսյանին, կարծել է, թե լրագրողը տեսանկարահանում է իրեն, և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ, վիճաբանել է նրա հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել՝ պատճառելովմարմնական վնասվածքներ: Այնուհետև Տ. Ահարոնյանը լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրիցդիմել է փախուստի: Այս կերպ՝ Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Տ. Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ լրագրողիմասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի վերաբերյալ գործի նախաքննությունը:Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնողդատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն