A
A
Ֆլորիդային է մոտենում 230կմ/ժ արագությամբ քամի. 850 հազար մարդ տարհանվել է
Մեթյու անվանմամբ արևադարձային թայֆունը Կուբայի տարածքից մոտենում է Ֆլորիդայի ափերին, քամու արագությունը արդեն հասնում է 230կմ/ժ:
ԱՄՆ իշխանությունները միայն Ֆլորիդա նահանգից տարահանել են 850 հազար մարդ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։