Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 3 ոչխար և շրջվել

Հասարակություն
8a8298c3bdba126d0c839975421f3e63

Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարրզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի 691 LU 56 պ/հ բեռնատարը (վարորդ Ս. Մ., ծնված 1961թ.) (ցեմենտատար, 15 տ) վրաերթի է ենթարկել 3 ոչխար և շրջվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս.Մ.-ին, ով հոսպիտալացվել է Ջերմուկի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: