Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները շահարկում են ՊՊԾ գնդում տեղի ունեցածը. Առավոտ

Քաղաքականություն
vusal-huseynov

նչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նրա ուշադրության կենտրոնում էին Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հարցուպատասխանին հաջորդեցին պատվիրակների ելույթները: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովը կրկին հնչեցրեց «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները» բովանդակությամբ մտքեր, այնուհետև սկսեց արդարանալ, թե Ադրբեջանում հասարակություն-իշխանություն անջրպետ չկա: Վկայակոչելով սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դիտորդական առաքելությունների եզրակացությունները` նա հայտարարեց, թե դրանք վկայում են Ադրբեջանում իշխանություն-հասարակություն միասնության մասին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով