Գյուղնախարարը խաղողագործների հարցով դիմել է բանկին (տեսանյութ)
«Եթե հիմա ես մի ձու գողանամ, կբռնեն, կնստեցնեն, բայց մի տարի է՝ մեր փողերը չեն տալիս»,- այսօր կառավարության մոտ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին մոտեցան մի խումբ խաղողագործներ, որոնց դեռ անցյալ տարվանից գործարարները գումար են պարտք։ Նախարարը պատասխանեց, որ այսօր գործարարին ստիպելու գործիք չունեն, բայց կարող են, օրինակ, ստուգումներ սկսել, թե ինչու գումարը չի կարողանում տալ։ Ավելի ուշ նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների մի խումբ խաղողագործների: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «Վինար» ՍՊԸ տնօրենԱվետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռևս 2015 թվականին մթերվածխաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ: Այս մասին հայտնում է գյուղնախարարության լրատվականը։ Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար» ընկերությունն պարտք է Արարատի մարզի մի շարք համայնքների գյուղացիների, ամենաշատ պարտքերը բաժինեն ընկնում Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքներին: Հանդիպման ընթացքում նախարարըխնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառելպահեստավորված սպիրտը և վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանըդրական է արձագանքել: «Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առանջնահերթ»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» -ում, գումարները չստանալու պաճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները և խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել: Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ և խնդրել է քննարկել մինչև վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը: Հանձնարարվել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ, որպեսզի «Վինար» ընկերությունը սեղմժամկետներում վճարի գյուղացիների պարտքերը: Նախարարը նաև նշել է, որ այդ գործընթացի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտարամադրվի համայնքապետերին ` գյուղացիներին իրազեկելու նպատակով: