A
A
Երգիչ Բոբ Դիլանը՝ գրականության 2016-ի նոբելյան մրցանակակիր
Քիչ առաջ Շվեդական ակադեմիան հայտարարեց Գրականության 2016-ի Նոբելյան մրցանակակրի անունը: Նա ամերիկյան երգիչ Բոբ Դիլանն է, որն ի դեպ այս տարվա հեղինակավոր Բուքմեյքերական ընկերություններում չէր հիշատակվում: Դիլանը համաշխարհային երգի ասպարեզում ըստ Ֆորբսի իր հեղինակությամբ զիջում է միայն Բիթլզին: Մրցանակը նրան շնորհվել է ամերիկյան երգարվեստում պոետական նորարարությունների համար։