1000 տարով ավելի մեծ՝ Քեոբսի բուրգերից. վարչապետը ներկայացրել է Հայաստանը (տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երեւանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը՝ Հյուսիսային Օսիայում հայկական ավտոբուսի վթարից հետո ցուցաբերած աջակցության համար: «Զգացված ենք ձեր վերաբերմունքից եւ հոգատարությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է համաժողովի անդամներին՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկում գտնվելու համար: «Երեւանում է գտնվում 6000 տարվա պատմություն ունեցող Շենգավիթի հնավայրը, որը 1000 տարիով ավելի մեծ է Քեոբսի բուրգերից: Իմ ժողովրդի առանձնահատկություններից մեկը հյուրասիրությունն է եւ հյուրերին ու ընկերներին ուրախ լինելը, քանի որ այստեղ եք, նշանակում է՝ մեր երկրի ընկերներն եք», -ասաց վարչապետը: Խոսելով համաժողովի մասին, նա նշեց, որ այն շատ կարեւոր հարթակ է միանման են մտածող մարդկանց համախմբելու համար, որպեսզի օպտիմալ լուծումներ գտնեն, կիսվեն փորձով եւ հիմք ստեղծեն բիզնեսի զարգացման համար: