Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես պետք է տաբատս եւ անդրավարտիքս վայր իջեցնեմ 3 անգամ պպզեմ, բարձրանամ» (տեսանյութ)

Քաղաքականություն
exnukyan4

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը  չի հասկանում, թե ինչու ինքը չպետք է կարողանա կալանավայրում տեսակցել իր հարազատներին։ «Եթե ես մի բան եմ ուզում տանից ինձ փոխանցեն , ես ստիպված պետք է ասեմ փաստաբանիս, փաստաբանս կնոջս»։ Տեսակցությունների սահմանափակումը  բողոքարկող Կարո Եղնուկյանը   դա համարում է  հոգեբանական խոշտանգում:  Դատարանում նա ներկայացրեց նաեւ, թե «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ում  տեսակցության թույլտվության դեպքում ինչ խուզարկություններ են իրականացվում։ «Ես պետք է տաբատս  եւ անդրավարտիքս վայր իջեցնեմ 3 անգամ պպզեմ, բարձրանամ, որպեսզի հանկարծ որտեղ չեմ իմանում ինչ եմ պահել»,- ասում է Եղնուկյանը: Բացի այդ,  հարազատների հետ տեսակցությունները հնարավոր են միայն հսկիչի ներկայությամբ։ Hearings of Garo Yeghnukian's case took place at the Court of General Jurisdiction of Kentron & Nork-Marash Administrative Districts of Yerevan «Միակ բանը, որ ես կարող եմ անել այդ սենյակում, որտեղ հսկիչը  նայում է, ես պետք է գրկախառնվեմ 10 տարեկան երեխայիս եւ կնոջս հետ»։ Նիստի ընթացքում դատախազը տեսակցությունների արգելքը բացատրեց նախաքննական գործընթացով։ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելու մեջ: Hearings of Garo Yeghnukian's case took place at the Court of General Jurisdiction of Kentron & Nork-Marash Administrative Districts of Yerevan Մոտ մեկ ժամ կողմերին լսելուց հետո  դատավոր Մեսրոպ Մակյանը  մտավ խորհրդակցական սենյակ ու  որոշեց մերժել պաշտպանական կողմի՝ տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու  միջնորդությունը:շ Իսկ այդ  տեսակցությունների վրա դրված  արգելանքի պատճառով Կարո Եղնուկյանն արդեն 8-րդ օրն է հացադուլ է անում։ Ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի, դատարանի առջև ակցիա, իսկ այնուհետև երթ է անցկացվել։ A protest march in support of Garo Yeghnukian took place in Yerevan A protest march in support of Garo Yeghnukian took place in Yerevan A protest march in support of Garo Yeghnukian took place in Yerevan A protest march in support of Garo Yeghnukian took place in Yerevan A protest march in support of Garo Yeghnukian took place in Yerevan