Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախնական վարկածով՝ վարորդը քնած է եղել. Կապի եւ տրանսպորտի նախարար (տեսանյութ)

Հասարակություն
Epizod_01.00_00_42_03.nepodvizhnoe_izobrazhenie006-800x600

Ռուսաստանից Հայաստան ժամանող եւ այսօր՝ հոկտեմբերի 14-ին վթարված ավտոբուսի վարորդը, նախնական վարկածով,  քնած է եղել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։Տես կից տեսանյութը. Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 4 քաղաքացի Վլադիկովկասի հիվանդանոցում է.այս մասին տեղեկացնում է  ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը։ Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.)  և Պողոսյան Ս.Ս.-ն  (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկովկասի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) և Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.)  գտնվում են քաղաքի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է համապատասխանաբար՝ ծանր և միջին ծանրության: