A
A
Նախարարությունը սպասում է Մոսկվայի պատասխանին
Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները որեւէ նորություն չունեն, թե երբ նրան կտեղափոխեն Հայաստան: Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: «Հայաստանը չի խառնվում: Նախարարությունն էլ ասում է մենք ամեն ինչ գրել ենք, ուղարկել ենք եւ սպասում ենք Մոսկվայի պատասխանին»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Հարազատները նրանից որեւէ լուր էլ չունեն: «Չգիտենք, թե ինչպես է հիմա նրա առողջական վիճակը, ոնց է իրեն զգում»,- ավելացրեց Վիկտոր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին,ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: