Մոցարտի Ռեքվիեմը՝ Նյու Յորքի սբ․Վարդան մայր տաճարում
ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Նյու Յորքի սբ․Վարդան մայր տաճարում առաջին անգամ հնչեց Մոցարտի «Ռեքվիեմը», որը նվիրված էր առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Հայկ Տատուրյանի հիշատակին։
Ծրագրի հեղինակներն են տաճարի լուսարարապետ Մամիկոն Քելեջյանը և ճանաչված խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Խորեն Մեյխանեջյանը:
«Հայկը, լինելով Տատուր և Սառա Տատուրյանների զավակը, հետևել է իր ծնողներին, որոնք տարիներ շարունակ հանդիպել են Վեհափառ Վազգեն առաջինին, իրենց ներդրումն են կատարել Հայաստանի Ատաքելական եկեղեցում, ինչպես նաև նվիրատվություններ մայր հայրենիքին ։ Հայկ Տատուրյանը լինելով Հայ՝ մեծատառով, լինելով հայրենասեր, մենք ցանկացանք հավերժացնել նրա հիշատակը, որպես օրինակ՝ մեր երիտասարդ սերնդին»,-համերգից առաջ, ներկաներին ողջյունեց տաճարի լուսարարապետ ՝ Մամիկոն Քելջյանը:
Տաճարի հոգևոր երգչախմբի անդամների թիվը համեստ է, որի համար այն լրացվել էր դրսից հրավիրված երգիչներով ։ Համերգի մենակատարներն էին՝ Հասմիկ Մեխանեջյանը, Լինդա Լիի Ջոնեսը, Վաղարշակ Օհանյանը և Լոուրենսի Ջոնեսը։ Երգահոնահարն էր՝ Նյու Յորքի հանրահայտ «Ջուլիարդի» երաժշտական դպրոցի պրոֆեսոր Վալտեր Հիլզը։ Համերգը, որն անցավ մեծ հաջողությամբ, ներկաների կողմից ընդունվեց ջերմորեն։ Համերգի ավարտից հետո, իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Հայկ Տատուրյանի այրին՝ Աստրիդ Տատուրյանը ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Լուսանկարները ՝ հեղինակի