Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը փեսացուների կարծիքի մասին չի մտածել. Կռիլով

Քաղաքականություն
aleksandr-krylov

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը չի կարծում, որ ներկա իրավիճակում Թուրքիան կարող է լիարժեք մասնակից դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին նա ասաց Մեդիակենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ, որին նա մասնակցում էր տեսազանգի միջոցով։ «Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, եթե նա դադարի աջակցել Ադրբեջանին, ապա Ղարաբաղի հարցում իրադրությունը կարող է գնալ նորմալացման։ Ոչ ոք չի ասում, որ Թուրքիան պետք է ընդգրկվի Մինսկի խմբի կազմում, կամ պետք է մասնակիցը դառնա բանակցային գործընթացին»։ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ՝ կազմակերպության գլխավոր քարտուղարը փոխվում է երեք տարին մեկ։ Սակայն դա հիմա չի պահպանվում, բայց և չկա արգելք, որ միևնույն մարդը կարող է մեկ անգամից ավելի զբաղեցնել այդ պաշտոնը։ Ալեքսանդր Կռիլովը մեկնաբանում է Հայաստանի ներկայացուցչի՝ այդ պաշտոնում չնշանակվելուն. «Մենք միանգամից բախվում ենք խնդրին՝ ո՞ւմ է առաջադրել Հայաստանը հիմա։ Կարելի է մի քանի ազգանուններ թվարկել, սակայն չի հայտարարվում, որ պաշտոնապես ներկայացվել է հաստատման։ Եթե հայկական կողմը ցանկանար, որ իր ներկայացուցիչը դառնա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, ապա նա պետք է գնար կազմակերպության մյուս անդամների հետ համաձայնեցման»,- ասում է Կռիլովը։ Ըստ նրա՝ պետք չէ սպասել, որ Ռուսաստանը իր դիրքորոշումը կթելադրի Ղազախստանին ու Բելառուսին՝ հայկական կողմին աջակցելով թեկնածուի հարցում։ «Հայկական կողմը այդ հարցով չի տարել նախնական աշխատանք։ Նա առաջարկել է իր թեկնածուին՝ սիրեք և ամուսնացեք սկզբունքով, իսկ փեսացուների կարծիքի մասին չեն մտածել։ Համաձայնեցման աշխատանք պետք է տարվի, և խնդիր էլ չի լինի»։ Քաղաքագետի գնահատմամբ՝ այդ պաշտոնյան պետք է լինի ոչ միայն ռազմական գործիչ, այլ նաև դիվանագետ։ «ՀԱՊԿ-ն ունեցել է այնպիսի քարտուղարներ, որոնք իրենց դրսևորել են որպես ռազմական գործիչներ, ու չէին կատարել դիվանագիտական աշխատանք»,- հավելեց նա։