Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Քաղաքականություն
zenq

Զինված ուժերի պատրաստության 2016թ. պլանի համաձայն` 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հենքի վրա հոկտեմբերի 10-14-ը անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողություններին ներգրավված ստորաբաժանումներն առաջադրված խնդիրներն իրականացրել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում: Զորավարժության ընթացքում խաղարկվել են նաև շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների, փոխգործակցելիության բարձրացման, կրակային խոցման փորձարարական և հետազոտական նոր դրվագներ: zenq1 Գնդային զորավարժության նպատակներն էին ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը, պաշտպանական և հակահարձակողական գործողությունների վարման ընթացքում ստորաբաժանումների մարտական ներդաշնակման, անձնակազմի դաշտային վարժվածության և բարդ պայմաններում գործելու ունակությունների կատարելագործումը: zenq2 Զորավարժության ընթացքում կատարելագործվել են նաև ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման, հակագրոհի կազմակերպման ու կրակի կառավարման ուղղությամբ: zenq3 Ամփոփելով և վելուծելով զորավարժության արդյունքները` բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն արձանագրել է, որ առաջադրված և զորավարժության պլանով նախատեսված բոլոր խնդիրներն իրականացվել են հաջողությամբ և ներգրավված ստորաբաժանումներն ունեն մարտունակության բարձր աստիճան: