A
A
Ուսանողական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ. shamshyan.com
Երևան-Սևան ճանապարհին վթարի է ենթարկվել Սեւանի ուսանողական ավտոբուսը: Նախնական տվյալներով` կան տուժածներ, 8 հոգի տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը բախվել է դիմացից եկող ավտոմեքենային: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում