Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրարտուն» «Սախալինի» հետ խաղում չպահպանեց առավելությունը

Սպորտ
sport-urartu-2

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմն այսօր հերթական խաղն անցկացրեց Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայի 1-ին խմբում: Մեր բասկետբոլիստները Յուժնո-Սախալինսկ քաղաքում մրցեցին տեղի «Սախալին» թիմի հետ: «Ուրարտուն» հաջող սկսեց հանդիպումը եւ առաջին երկու խաղակեսերից հետո հաղթում էր 39:37 հաշվով: Սակայն մեծ ընդմիջումից հետո ռուսաստանցի բասկետբոլիստները տիրեցին նախաձեռնությանը եւ կարողացան բեկում մտցնել խաղի մեջ: Արդյունքում, «Սախալինը» 81:69 հաշվով կամային հաղթանակ տարավ եւ վեց միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» չնայած չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց, սակայն բարձրացավ 7-րդ հորիզոնական (բասկետբոլում պարտության համար մեկ միավոր են շնորհում): Հաջորդ հանդիպումը  «Ուրարտուն» կանցկացնի հոկտեմբերի 28-ին, Մերձմոսկովյան «Խիմկիի» հետ: