«Ժողովրդավարական Հայրենիք»-ն անում է առաջին քայլը՝ համախմբելու ընդդիմությանը
«Ժողովրդավարական Հարենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունն անկախության 25-ամյակը դիմավորում է հերթական ընտրություններ կոչված գործընթացով: Վարչախումբը, հայաստանցիներին զրկելով ուղիղ ընտրությամբ նախագահ ընտրելու իրավունքից, նպատակ ունի ավելի քիչ վտանգով և քիչ ծախսերով կրկին ուզուրպացնի իշխանությունը: 2015թ-ից սկսված այդ գործընթացը մտնում է վճռական փուլ: Հանրապետական և ԱԺ-ում ընդգրկված կուսակցությունները, բացառությամբ Ժառանգության, լծվեցին ընտրական օրենսգրքի հերթական <<բարեփոխման>> իմիտացիոն գործընթացին, ինչն իրենց բնութագրմամբ համարում են պատմական նվաճում: Ընտրական օրենսգրքում վարչախմբի զիջումները պատմական նվաճում համարողները դժվար չհասկանան, որ Մարտի 1, Սարի թաղի ջարդի, առավելևս ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի բեռով վարչախումբը, իր կողմից բուծած կրիմինալի միջոցով «ընտրական» գործընթացը վերահսկելու ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որը վերածվել է բաղրամյան 26-ի թվանկարչական կենտրոնի, արձանագրելու է հերթական քայլ առաջ ձևակերպմամբ տոկոսանկարչությունը, իսկ որպես հատուցում` իրենց սպասարկող ուժերին կրկին ԱԺ մտնելու հնարավորություն կտրվի: Եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա և իշխող կլանը որոշի ազատ ու թափանցիկ քվեարկություն անցկացնել, ապա ֆինանսական, վարչական, ուժային ու կրիմինալի համատեղմամբ և ընդդիմության բզկտվատության, ֆինանսական ռեսուրսների բացակայության, ժողովրդի անտարբերության պարագայում այդ գործընթացը հնարավոր չէ մրցակցային ու քաղաքական ընտրություն համարել, արդյունքում` արձանագրվելու է վարչախամբի «հաղթանակ» , ինչպես եղավ Հրազդան քաղաքում, ինչը ցույց տվեց Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրությունները: Ստեղծված իրավիճակը պարտադրում է երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերին, մտավորականությանը, ՀՀ քաղաքացիներին` անել իրենցից կախված հնարավորը`արթնացնել ու համախմբել ժողովրդին` կանխելու 2017 թ հերթական անգամ ընտրության քողի տակ իշխանությունը բռնազավթելու վարչախմբի դավադիր ծրագիրը: Այդ խնդիրը լուծելու առաջին քայլն անում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն առանց որևէ նախապայմանի, անելու է իրենից կախվածը` աջակցելու իրական ընդդիմադիր ուժերի համախմբմանը: ԺՀԿ քաղաքական խորհուրդ 19.10.2016թ