Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջետային ավիաթռիչքներից մինչև պետական ծառայողի կերպարի փոփոխություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-kar-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում սկսվեցին Գործադիր մարմնի ծրագրի քննարկումները: Նիստին առաջինը ներկայացել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, որը 10-15 րոպե միայնակ նստած էր դատարկ դահլիճում: Նիստից մի քանի րոպե անց դահլիճ եկան ինչպես կառավարության անդամները, այնպես էլ պատգամավորները, որոնց մեծ մասը մեկ առ մեկ մոտեցան վարչապետին՝ բարեւելու: Արդեն իր ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց, որ այն կազմելու համար հանդիպումներ են ունեցել բիզնես աշխարհի, ոչ անտարբեր մարդկանց, փորձագետների հետ, մանրամասն քննարկումներ են եղել ՀՅԴ, ՀՀԿ կառույցների հետ. «Կառավարության ծրագիրը համալիր միջոցառումներ են՝ սահմանված ժամկետներում: Մեր նպատակն է՝ բարեփոխումների միջոցով մեր երկրի գերագույն արժեքի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածության, արժանապատվության, կենսամակարդակի բարձրացումը, ապագայի նկատմամբ լավատեսության սերմանումը: Մենք պետք է արդյունավետ լուծումներ ունենանք»: Վարչապետն ընդգծեց՝ պետք  փոխվի պետական ծառայողի կերպարը. «Նա պետք է հասկանա, որ ինքը քաղաքացիներին ծառայություն մատուցող է, այլ ոչ թե իր զբաղեցրած տեղը ժառանգել է: Այսօր բազմաթիվ ծրագրերի վերանայման խնդիր ունենք՝ ավելացված արժեք չստեղծող ծրագրերը պետք է վերանայել ու դրանց համար ավելորդ վարկեր չներգրավենք: Մեր նպատակներից է ստեղծել պարզ, թափանցիկ գնումների համակարգ ու հասարակական վերահսկողության աստիճանի բարձրացում՝ պատրաստելով միասնական գնումների համակարգ»: Վարչապետն ընդգծեց, որ իրենք դավանում են ազատական տնտեսության գաղափարը ու տնտեսական զարգացումը տեսնում են արտահանման մեջ. «Բարեխիղճ հակատուների համար բարենպաստ պայմաններ կստեղծենք: Նրանք պետք է զգան, որ հարկային ու մաքսային ծառայողները ոչ թե իրենց կյանքը տնօրինում են, այլ սպասարկում են: Ընդհանրապես որեւէ դիմում անարձագանք չի մնա: Հատկապես խթանելու ենք ջերմոցային տնտեսությունը, վերամշակող ձեռնարկությունների աշխատանքը՝ նրանց համար ստեղծելով էներգակիրների բարենպաստ սակագներ: Զբոսաշրջությունը խթանելու համար պետք է ըստ արժանվույն ներկայացնենք ՀՀ գրավչությունը: Ամեն ինչ անելու ենք, որ ստեղծվեն բյուջետային ավիաթռիչքներ, որոնք հիմնականում կուղղորդենք հատկապես Գյումրիի օդանավակայան»: Նա նաեւ անդրադարձավ մշակույթի զարգացմանը. «Կարեւոր է ոչ միայն աշխարհից վերցնելը, այլեւ տալը. մշակութային արժեքների տնտեսական խթանման համար պետք է ստեղծենք թանգարանների վիրտուալ համակարգեր»: