Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիս-Հարավի ճակատագիրն անորոշ է (տեսանյութ)

Քաղաքականություն
vahan

ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կարծում է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինաշխատանքների վերաբերյալ հարուցված քրեական գործերն իրեն չեն վերաբերում. «Ես արդեն պատասխանել եմ, հիմա գնահատվում է արդյունավետությունը, ստուգում ենք եւ ցանկացած նոր զարգացումներին ձեզ տեղյակ կպահենք»,- հայտարարեց նա՝ նշելով, որ անձամբ եղել է մայրուղում ու տեսել, որ շինարարություն է ընթանում: Նախարարը հավելեց նաեւ, որ իր կառավարման ընթացքում անելու է ամեն ինչ, որպեսզի չարաշահում չլինի: Վահան Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե մայրուղու շինարարությունը կոնկրետ երբ կավարտվի: Նա չբացառեց, որ շինաշխատանքներ կատարող ընկերությունը  կարող է փոխվել. «Կարող է, ամեն ինչ էլ կարող է, բայց միանգամից, առանց ուսումնասիրելու փոփոխություններ անելը ճիշտ չէ»: Հնարավո՞ր է, որ դադարեցվի Հյուսիս- Հարավ ավտոճանապարհի շինարարությունը հարցին նախարարը պատասխանեց. «Ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ դեռ վերջնական չէ»: Մանրամասները՝ տեսանյութում