Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին կարել է շրթունքները, ոստիկանությունը պարտք է դերձակներին. ակցիա (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-1

Արդեն 4-րդ  օրը հացադուլ հայտարարած եւ շրթունքները կարած 40-ամյա Արմեն Երանոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանից խնդրում է իրեն վերականգնել աշխատանքին: Նրան աշխատանքից ազատել են ալկոհոլ օգտագործելու համար: «Երեկոյան ժամը 6-ին փոխվել ենք, տուն ենք գնում, եկան ասեցին քեզանից օղու հոտ է գալիս: Ասեցի, այո,  ճիշտ է,  ես չեմ ժխտում հորս տարեդարձն եմ նշել»,- դժվարությամբ ասաց կառավարության շենքի մոտ գտնվող Արմեն Երանոսյանը Վարդենիսի ոսկու հանքում աշխատողը  արդեն 5 ամիս է՝ զրկված է աշխատանքից: Նա զարմանում է, թե ինչպես կարող են բանվորի հետ այդպես վարվել.« Մի քիչ աջակցեն,  բանվորին տեղ տան, ինչի՞ համար ես կապիկի պես պետք է բերանս կարեմ, գամ այստեղ կանգնեմ»: Ոստիկանական համազգեստներ կարող «Կոնտինենտ տեքստ»  ընկերության աշխատակիցներն էլ պահանջում են իրենց 35 մլն դրամի աշխատավարձը: Երեք տարի առաջ գործարանը լուծարվել է, եւ 140 հոգի մնացել է առանց աշխատանքի. «Ուղղակի զարմանալի է՝ մի՞թե ոստիկանապետը չի լսում, մի՞թե չգիտի, իր դերձակները ընկած են դռնեդուռ եւ չեն կարողանում իրենց աշխատավարձը ստանալ»,- ավելացնում է  Գոհար Թամամյանը: Կոնդ թաղամասի բնակիչներն էլ ահազանգում են՝  արդեն 10 տարի է՝ իրենք առանց տանիքի են, սակայն իրենց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Նորանշանակ վարչապետի հետ էլ չեն կարողանում հանդիպել: Կոնդի բնակիչներին առաջարկվել է նաեւ գումար՝ յուրաքանչյուր քմ-ի համար 450 դոլար: «Չեմ ուզում իրենց տված գրոշները: Կոնդ թաղամասում շենքը գծված է իմ տան տեղում,  ամեն օր նայում եմ:  Ցանկանում եմ իմ բնակարանի տեղը տուն ստանամ, ինչպես պայմանագիր եմ կապել»,-  նշում է Էմմա Բարսեղյանը akcia-1 Եթե Կոնդ թաղամասի բնակիչները պահանջում են իրենց քանդված տների դիմաց հատկացնել տներ, ապա   քաղաքացիների մի մասն էլ  «Գլենդել  Հիլզ»-ից է պահանջում իր  բնակարանները, որոնց համար դեռ 8 տարի առաջ վճարել են: « 20 տարի Ռուսաստանում աշխատեցի, փող կուտակեցի, որ այստեղ բնակարան գնեմ: 8 տարի անընդհատ փող էի ուղարկում, որ գամ բնակարան ստանամ, ոչ բնակարան կա, ոչ էլ գումարն են վերադարձնում»,- ահազանգում է  Էռնեստ Գրիգորյանը: Ինչպես միշտ,  «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն էլ պահանջում են գործարանի վերագործարկում: