Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապրիլյան պատերազմի մեղավորների մասին այդպես էլ քննարկում չեղավ» (տեսանյութ)

Քաղաքականություն
679YvuGchXY

ԱԺ նիստի մեկնարկին այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմին ունեցանք կորուստներ, սակայն ԱԺ-ն դա քննության առարկա չդարձրեց, թե ովքեր էին մեղավոր. «Եղան նաև տարածքային կորուստներ, և պաշտոնյաներից մեկն ասաց, որ եթե ցանկություն կա, կարող են գնալ ու հետ վերցնել դրանք: Այդ հերոսներն էին, որ հայտարարեցին, որ ուզում են գնան ու ազատագրեն, սակայն նրանց բանտարկել են: Ես հորդորում եմ՝ քննարկման առարկա դարձնել այս հարցը նիստի կամ հանձնաժողովների միջոցով»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ ասելով, թե այս խնդիրը քննարկվել է հանձնաժողովներում. «Այստեղ քննարկելու հարց չկա, ու մեղավորներ փնտրելու կարիք չկա: Եթե դուք դա նպատակահարմար եք գտնում, դիմեք որևէ հանձնաժողովի, թող հարցը քննարկի»: Շարունակելով խոսքը՝ Զարուհի Փոստանջյանն առաջարկեց կիրառել համաներման ինստիտուտը. «Քաղաքական դաշտում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Սերժ Սարգսյանն էլ, թեև, հայտարարել է, որ թիմ ունի, բայց այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետ նշանակում դրսից: Ճգնաժամային է ձեզ մոտ վիճակը»: Ապա դիմելով ՀՀԿ-ին՝ նա հորդորեց փոխանցել ՀՀԿ նախագահին համաներման անհրաժեշտության մասին, քանի որ դրան են սպասում նաև քաղբանտարկյալներն ու նրանց հարազատները: