A
A
Անհասկանալի իրարանցում շուկայում (տեսանյութ)
Գյումրիի շուկայի առևտրականները երեկվանից բողոքի ակցիա են սկսել: Խնդիրն այն է, որ փակել են շուկայի մուտքի դռները և առևտրականներին չեն թողել այնտեղից դուրս գալ: Իսկ այսօր վաղ առավոտից կրկին շուկայի դռները փակ են եղել, այս անգամ առևտրականներին արգելել են մուտք գործել ինչպես շուկայի տարածք, այնպես էլ «Լիանա» տոնավաճառ: Ստեղծված իրավիճակը կարգավորվել է ոստիկանների միջամտությամբ: Դեպքի վայրում է գտնվել նաև Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում