A
A
Մեղրիում բերքը մնացել է ձյան տակ
Երեկ երեկոյան Մեղրիում սկսված ձյունն առավոտյան արդեն ծառերին էր: Մեղրեցիների տարեկան եկամտի հիմնական աղբյուր՝ արքայախնձորի և նռան բերքը մնացին ձյան տակ: Մեղրեցիների խոսքով, եթե Մեղրիում գիշերը գրանցվի բացասական ջերմաստիճան, ծառերի վրա նստած ձյունը ամբողջությամբ կփչացնի բերքը: Լեհվազ գյուղում արդեն վիճակը անդառնալի է, գյուղացիները վկայում են, որ ձյան ծանրությունից ծառերի ճյուղերը կոտրվել են, իսկ բերքն էլ ցրտահարվել: Ականատես եղանք նաև կիվի ծառերից հավաքմանը : Կիվի բերքը հավաքող մեղրեցի կնոջ խոսքով. _Չի հասել, բայց հավաքում են, որ չցրտահարվի: Նյութը՝ MeghriNews-ի