A
A
«Բոյկոտում են, հա՞» (տեսանյութ)
«Քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի» նախագծի քննարկումների շրջանակներում այսօր Գյումրու քաղաքապետի հետ հանդիպման պետք է ներկայանային ՏԻՄ ընտրությունների ժամանակ սահմանված 6 տոկոսի շեմը չհաղթահարած կուսակցությունների ներկայացուցիչները` «Ալյանս», «Գործարար» և «Համախմբում»: Նշված կուսակցություններից միայն «Ալյանսի» և «Գործարարի» անդամներն են եկել քաղաքապետի հետ հանդիպման: Նրանք խոսել են իրենց նախընտրական ծրագրերի կարևորագույն կետերի ու դրույթների մասին: Ստեղծված հանձնաժողովների կողմից նշված դրույթներն ուսումնասիրելուց հետո անհրաժեշտության պարագայում դրանք ևս կընդգրկվեն հնգամյա ծրագիր: Մանրամասները «Ցայգ» ՀԸ տեսանյութում