Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ակամայից հայտնվել են անտառային գոտում (տեսանյութ)

Այս տարվա մայիսի 26-ի տեղատարափ անձրևից հետո ալավերդցի բազմաթիվ ընտանիքներ մնացել են առանց բնակարանի, կամուրջների փլվելու հետևանքով չեն կարողանում մոտենալ սեփական տանը, կորցրել են ավտոտնակ և այլ կարևոր շինություններ: Անահիտ Աղվանյանի ընտանիքը նրանցից մեկն է: Տարածքն «աղետի գոտի» հայտարարելուց հետո վնասները գույքագրվել են, սակայն տիկին Անահիտի տունը, պարզվել է, խնդիր ունի: Հասցեն փոխված է, տարածքն էլ անատառային գոտի է, ինչը բարդացնում է փոխհատուցման խնդիրը:

   Տիկին Անահիտը հիշում է` գետի ջուրը գարնանը միշտ էլ բարձրացել է, սակայն այսպիսի աղետի ոչ ոք չէր սպասում. «Արդեն մութ էր: Մտածեցինք երեխեքին անցկացնելը շատ ուշ է: Գետի հունը նեղացրել էին, պաշտպանիչ պատերը հսկայական հոսանքին չդիմացան: Ճոճվող կամուրջն ու ճանապարհները ջուրը տարավ: Սպասեցինք մինչև լույս: Տուրիստների համար բացված արահետով 5 և 8 տարեկան թոռնիկերիս ու հիվանդ ամուսնուս հետ շատ դժվարությամբ բարձրացանք 5-6 կմ, բախտի քմահաճույքին դուրս եկանք»:

   Աղետի գոտում տուժած ընտանիքներին պետությունը օգնության ձեռք մեկնեց, սակայն վնասի փոխհատուցման նպատակով կատարված գույքագրման աշխատանքները վեր հանեցին անակնկալ խնդիրներ: Տիկին Անահիտն իմացավ, որ Սանահին կայարանում կառուցված իր տունն այժմ հայտնվել է Օձունի վարչական տարածքի անատառային նպատակային նշանակության հողամասում:  Փոխված է նաև տան համարը` ոչ թե թիվ 155 տուն, այլ թիվ 4: Երկարատև գործընթաց է, որի փուլերով անցնելուց հետո խնդիրը միջգերատեսչական հանձնաժողովին պետք է ներկայացվի, արդյունքում վերջինիս դրական եզրակացության հիման վրա միայն հողամասի նպատակային նշանակությունը կարող է փոխվել և կադաստրային քարտեզում արտացոլվել: 

  «Երբ տունը սեփականության իրավունքով 60-ական թթ.-երից տրվել ա իմ սկեսրայրին, իր մահից հետո չափագրում են արել 1975 թ. և եթե ճիշտ եմ հիշում, 2003 թ.-ին: Տան գրքույկի համար որքան հետաքրքրվել ենք, ասել են՝ առայժմ դա չկա: Հիմա եկել ա այս պահը, մնացել ենք անորոշ վիճակում: Հայտնվել ենք անտառային գոտում, և սեփականության իրավունք չի տրվում»,-վրդովվում է Անահիտ Աղվանյանը:  

   Տիկին Անահիտը 6 երեխա է մեծացրել այդ տանը, նրանից առաջ այնտեղ ապրել է սկեսրայրի բազմազավակ ընտանիքը: Գազի, ջրի, եռաֆազ հոսանքի բաժանորդ են վաղուց, ընտրություններին միշտ մասնակցում են: Ակամա անտառի բնակիչը զարմանում է՝ այդ ինչպե՞ս եղավ, որ այժմ իր հասցեն գոյություն չունի:

   Սա Աղվանյանների միակ խնդիրը չէ: Գետն ավերել է նաև կամրջի մոտ կառուցված քարե ավոտնակը, որը նույնպես փաստաթուղթ չունի: Ճոճվող կամուրջն էլ թեև նորոգել են, սակայն իրենց տուն տանող կամուրջը, որը շարունակում էր ճանապարհը, ավերված է: Երեխաները դպրոց գնալիս կամ տակով են անցնում, կամ շրջանցում են սարով: Առջևում ձմեռ է: Դպրոցի ճամփան այսկերպ ևս վտանգավոր է  դառնում:

Լոռի թվ