
A
A
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։
Այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5,000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից մեր նկատմամբ ցուցաբերած վստահության համար»,-նշված է ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ: