Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թուրքիայում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը (տեսանյութ)

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց արդյունավետ իրականացումը:

Կողմերն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը և համոզմունք հայտնել, որ դրանք նպաստում են ՀՀ-ԻԻՀ կապերի ընդլայնմանը տարբեր ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: