A
A
Հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց երթևեկության գոտով՝ վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։
Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։