Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալասանյանը սպասեց, կուսակցությունները չեկան (տեսանյութ)

Մարզեր
1477668295_kusakcutyun

Ցայգ հ/ը

Կուսակցությունների ընդունելություն ավարտված է

Շարունակվում է «Գյումրու զարգացման հնգամյա ծրագրի» քննարկումը: «ՀԱԿ», «ՀՅԴ», «Գյումրեցու ոգի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հրավիրվել էին Գյումրու քաղաքապետարան քննարկելու «Քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի» նախագծը: Քաղաքական ուժերից քաղաքապետի հետ հանդիպմանը ներկայացել են 2-ը` ՀՅԴ-ն եւ Գյումրեցու ոգին: Քննարկվել են նախընտրական ծրագրերի կարեւորագույն կետերն ու դրույթները: Ստեղծված հանձնաժողովների կողմից նշված դրույթներն ուսումնասիրելուց հետո անհրաժեշտության պարագայում դրանք եւս կընդգրկվեն հնգամյա ծրագիր: