Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Սվետլանա Նավասարդյանին

Կարևոր լուրեր Հասարակություն
svetlana

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է հայտնի դաշնակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ժողովրդական արտիստուհի  Սվետլանա  Նավասարդյանին Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Ձեր երաժշտական տաղանդը արժանի ճանաչում է գտել համաշխարհային մակարդակով` նվաճելով տարբեր մայրցամաքների ու բազմաթիվ երկրների բարձր բեմերը: Ձեր կատարողական արվեստի վարակիչ էներգիան հանդիսատեսին է փոխանցում մատուցվող ստեղծագործությունների այն ողջ դրամատիզմն ու ներքին հզորությունը, որ ունի իսկական երաժշտությունը: Բարձր գնահատականի է արժանի նաեւ Ձեր ներդրումը մանկավարժության ասպարեզում: Ձեր ստեղծագործական արվեստանոցի բազում աշակերտներ արդեն կայացել են մասնագիտության մեջ` աչքի ընկնելով իրենց կատարումներով»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք: