Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն, աշակերտներ, մրցույթ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
lunch

Եթե դուք սովորում  եք դպրոցում, ապա կարող եք մասնակցել 3 րոպեանոց տեսադասերի մրցույթին` «Առողջ լանչ դպրոցի համար»։ Պատրաստիր ինքդ քո լանչը դպրոցի համար` օգտագործելով առողջարար սննդային բաղադրիչներ և մտածելով բազմազան բաղադրատոմսի մասին: Տեսանկարի’ր պատրաստման գործընթացը բջջային հեռախոսով, բեռնիր տեսանյութը YouTube և ուղարկիր հղումը հետևյալ հասցեին. [email protected] : Արվեստի ձեր գործերն ուղարկելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է: Բոլոր հայտ տեսանյութերը կբեռնվեն Օքսֆամի ֆեյսբուքյան էջ և www.foodsecuritysc.com կայքէջ: Երկու հաղթողների կորոշի ժյուրին, մեկ մասնակից հաղթող կճանաչվի ըստ ֆեսյբուքյան «լայքերի» քանակի: Յուրաքանչյուր հաղթող կստանա ժամանակակից պլանշետ: Բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ տեսանյութ: Մրցույթը նախաձեռնել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակը: Խնդրում ենք հիշել, որ առողջ լինելու համար ձեր օրական սննդակարգը պետք է բազմազան լինի: Դիտեք  տեսանյութը, ապա ծանոթացե'ք մրցույթի պայմաններին` ստորև: