
A
A
Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով բժիշկը մահացել է, բուժքրոջ վիճակը ծանր է․ մանրամասներ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․
«Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան:
Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»: