Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տուգանքների չափը եւս պետք է վերանայել» (տեսանյութ)

Քաղաքականություն
TKTTFNf-Ln8

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ողջունեց ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմանն ուղղված  փոփոխությունները։ Ըստ նրա՝  միայն մեծ ցանկության դեպքում դա  կարելի է  համարել բիզնես. «Դա  ուղղակի ռեկետ էր: Այլ երկրներում էլ կան նման ծառայություններ, բայց դրանից գոյացած գումարը գնում է պետական բյուջե: Դա բիզնես չէր, դա քվոտավորված տեղ էր, ինչ բիզնես, ինչ ռիսկ, 20 գրամ գիծ ես քաշում՝ փող ես առնում: Էդ նույն գիծը կարող էր քաշել համայնքապետարանը, քաղաքապետարանը»։ Նա հավելեց, որ տուգանքների չափը եւս պետք է վերանայել. «Դրանք պետք է համապատասխանեն մարդկանց գրպանին»: