Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԿԱԶՄԸ

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտեր‎ֆիլդը հրապարակել է հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա եւ հոկտեմբերի 11-ին կայանալիք Սերբիա-Հայաստան հանդիպումների համար հավաքի հրավիրված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների անունները:

Եվրո-2008-ի որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստան են հրավիրվել դարպասապահներ ԳեւորգԿասպարովը, Արմանդո Համբարձումյանը, Ֆելիքս Հակոբյանը, Էդել Ապուլա Էդիմա Բետեն, պաշտպաններ Կարեն Դոխոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Սարգիս Հովսեփյանը, Եղիշե Մելիքյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Վալերի Ալեքսանյանը, Խոսե Բիլիբիոն, Արմեն Տիգրանյանը, կիսապաշտպաններ Կարեն Ալեքսանյանը, Աղվան Մկրտչյանը, Լեւոն Պաչաջյանը, Արման Քարամյանը, Դավիթ Գրիգորյանը, Արթուր Մինասյանը, Սամվել Մելքոնյանը, հարձակվողներ Արմեն Շահգելդյանը, Արա Հակոբյանը, Արամ Հակոբյանը, Էդգար Մանուչարյանը, Նշան Էրզրումյանը:

Հավաքական են հրավիրվել նաեւ Արտավազդ Քարամյանը, Ռոմիկ Խաչատրյանը, Արտաշես Բաղդասարյանը, որոնք, ըստ վերջիններիս ակումբներից ստացված պաշտոնական գրությունների, վնասվածքներ ունեն եւ չեն կարող ժամանել Հայաստան: