Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնտեսությունն այս վիճակում էր, երբ տնտեսական ռազմավարություն հռչակվեցին բիոզուգարանները» (տեսանյութ)

Քաղաքականություն
jjrHOCQ4ggI

Տնտեսության ներկա վիճակի պատասխանատուն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը չէ։ Սա արձանագրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ում Տնտեսական հարցերով հանձնաժողովում պետական բյուջեի տնտեսական բլոկի քննարկման ժամանակ։ Ըստ տիկին Զոհրաբյանի՝ Հայաստանի տնտեսությունը վատթար վիճակում էր նաև երեկ. «Մեր տնտեսությունը այս վիճակում էր, երբ որ երկրի տնտեսական ռազմավարություն հռչակվեցին բիոզուգարանները, մեր տնտեսությունը այս վիճակում էր, երբ որ հայտարարվեց մոնոպոլիայի և ստվերի դեմ պայքար, բայց մենք չենք կարողանում ստվերն ու մոնոպոլիան գտնել»։ Նա նաև արձանագրեց՝ «Հայաստանը տնտեսական վատ ցուցանիշներ է արձանագրել, երբ կառավարության դիզայնի արդյունքում պարզվեց, որ օլիգարխ-նախարարներ ԱՄՆ-ում մի քանի միլիոն արժողությամբ հսկայական վիլլաներ ունեն»։ Նաիրա Զոհրաբյանը Սուրեն Կարայանին միանգամից մի քանի հարց ուղղեց՝ հիշելով նաև վերոնշյալ նախարարի դեպքը. «Չե՞ք կարծում, որ նա Ռոքվելլերի թոռը չի եղել, երկրի ռեսուրսների հաշվին  է եղել օլիգարխացումը, հարստացումը։ Բացի այդ՝ Հայաստանում ներդրումներ անել ցանկացողներին բարձր օղակներից հարց է տրվել՝ բա մենք ի՞նչ ենք ունենալու, արդյո՞ք հիմա էդ հարցը չի՞ տրվելու։ Չե՞ք կարծում, որ քանի դեռ մեր երկրում չի գործում պատասխանատվության մեխանիզմ, ամեն ինչ լինելու է առ ոչինչ։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պատասխանեց պատգամավորի հարցին. «Այսուհետ, եթե կլինի մի դեպք, երբ որևէ ներդրող կգա Հայաստան կամ գործում է Հայաստանում, և որևիցե մեկը կգա նման բան կասի, որևէ նման դեպք կլինի, մենք պատրաստ ենք լիարժեք լուծել։ Բացառվելու են այդ մոտեցումները»։